ԵԿՄ-ի մեքենան քշել է հավաքված մարդկանց վրա

ԵԿՄ-ի մեքենան քշել է հավաքված մարդկանց վրա

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը «Հրապարակին» տեղեկացրեց, որ «Երկրապահ Կամավորականների Միությանը» պատկանող մեքենան փորձել է Բագրատաշենի ճանապարհը փակած տավուշցիների վրա քշելով՝ փակել ճանապարհը։ Սակայն տղամարդիկ կարողացել են կանգնեցնել մեքենան, ինչից հետո մեքենայից դուրս է թռել մի երիտասարդ ու բարձրանալով մեքենայի տանիքին՝ նետվել տավուշցիների վրա։ Բնականաբար, ոստիկանները արագ են արձագանքել ու անվտանգ տեղ տեղափոխել հեռավորության վրա ցատկեր իրականացնող երիտասարդին։ Վերջինս ոչ մի վնասվածք չի ստացել։

Փաստորեն, Սասուն Միքայելյանի «իշխանության» տակ անցած ԵԿՄ-ն սպասարկում է իշխանական շահը, այսինքն Փաշինյանի շահը ու չնայած կազմակերպության գործառույթն է պաշտպանել ու պահպանել հայրենիքը, բայց այսօր կազմակերպության մեքենայով փորձում են այդ հայրենիքը պահել փորձող մարդկանց վրա քշել ու առաջ տանել թշնամու օրակարգը՝ Հայաստանի հանձնումը կտորներով։ 

Հ․Գ․ Համացանցում պորիշխանական քարոզչություն իրականացնող սուբյեկտները միջադեպը ներկայացնում են այնպես, կարծես ճանապարհը փակած մարդիկ իզուր են ջարդել ԵԿՄ-ի մեքենայի առանջային ապակին, մոռացել են նշել, որ մեքենան՝ ոստիկանների թողտվությամբ, պարզապես քշել է մարդկանց վրա՝ փորձելով այդպիսով բացել ճանապարհը։