«Սիթի»-ների թիվը կրճատվու՞մ է
Մալաթիա թաղամասում, որը ավանդաբար համարվում է Սամվել Ալեքսանյանի թաղը, «Երևան Սիթի» առևտրի ցանցի խանութներից մեկը փակվել է։ Թաղում սա ընկալում են որպես «Սիթի»-ների թագավորության վերջի սկիզբը։
Խոսակցություններ են տարածվում, որ օլիգարխը որոշել է «սիթիների» թիվը կրճատել, և հիմա դրանք հերթով փակվելու են։ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մենեջերներից մեկը «Հրապարակի» հարցերին պատասխանելով հայտնեց հետևյալը․«Փակվել է մեկ փոքրիկ խանութ հարավ-արևմտյան թաղամասում, բասեյնի մոտ, Սեբաստիայի փողոց 141 հասցեում»։
Լուրեր կան, որ «սիթիները» փակվում են։ «Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Այդ խանութը փակվեց, որովհետև այդ տարածքում արդեն ունեինք «Սիթի»։ Դրա իմաստը ո՞րն էր», - պատասխանեց մենեջերը։
Կարծիքներ