Հասարակություն

Ինչի՞ ա Դավթյան Արթուրը «վիզ դնում», որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի․ Փաշինյանի պատճառով դատական նիստերը տապալվում են 

Ինչի՞ ա Դավթյան Արթուրը «վիզ դնում», որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի․ Փաշինյանի պատճառով դատական նիստերը տապալվում են 

«Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի գործով դատական նիստն այսօր հերթական անգամ հետաձգվեց։ Բանն այն է, որ այս օրերին աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող սույն քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական նիստերին չի ներկայանում՝ հարցաքննվելու համար։  
Նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ նիստն այսօր հետաձգվել է եւ նշանակվել մարտի 29-ին, հաջորդ նիստին կրկին սպասելու են Փաշինյանի ներկայանալուն։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Այվազյանն ասաց՝ նիստը տեւել է մի քանի րոպե, նա առաջարկել է արտագնա նիստեր անել․ «Դատախազին ասեցի, որ եթե արտագնա նիստեր լինի, ինչքան կտեւի սա՞։ Փաշինյանի ցուցմունքները էական բան չեն տալիս, միջոցներ թող ձեռնարկեն, ամեն անգամ մի քանի ամսով հետաձգում են, վարչապետ ա, հարմար չի լինում։ Իսկ դատախազները մի ոտքը դրել են մի կոշիկի մեջ եւ ասում են, որ Փաշինյանը ներկայանա։ Ինչի՞ ա Դավթյան Արթուրը «վիզ դնում», որ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի։ Մենք հո կրակը չե՞նք ընկել վարչապետի ձեռքը, ինքը վերջին վկան է, որը պետք է հարցաքննվի։ Չեն էլ կարում բերման ենթարկեն, որովհետեւ հարգելի պատճառներով չի գալիս,  անհարկի չներկայանալու դեպքում են բերման ենթարկելու որոշում կայացնում։ Նախաքննական ցուցունքներ կան, կպել են, որ վարչապետը գա, ինքն էլ չի գալիս, մենք էլ մնացել ենք օդի մեջ»։
Նշենք, որ նախորդ դատական նիստին Փաշինյանը կրկին չէր ներկայացել դատարան, քանի որ այդ օրը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության ծրագիրը։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 31.03.2017թ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ , «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում գործադրվել էր զենք: Արթուր Այվազյանին (Մանախ) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը, կամ փոխադրելը):

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image