Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում

Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում

Բարի ավանդութները շարունակվում են: Պարզվում է` Նոր Հայաստանի իշխանությունները ՀՀԿ-ին չեն զիջում անգամ խաշի նկատմամբ սիրո հարցում: Կիրակի օրը էջմիածնի ռեստորանային համալիրներից մեկում տեղի կունենա «Իմ քայլը» դաշինքի մերձեցման առավոտը՝ խաշի սեղանի շուրջ, որպեսզի «Իմ քայլի» պատգամավորական ֆրակցիան եւ կառավարության անդամները միմյանց մոտիկից ծանոնթանան:

Հաշվի՞ եք առել խաշի սոսնձող, ոսկորներն ամրացնող հատկությունը, թե չեք ուզում հետ մնալ ՀՀԿ-ից` հարցին «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչն ասաց` «Ոչ մեկը, ոչ մյուսը. պարզապես այդպես ավելի նպատակահարմար էր»:

Ի դեպ, «խաշի» էջմիածնական «ավետիսը» ֆրակցիայի պատգամավորներին տվել է ԱԺ ապագա նախագահ Արարատ Միզոյանը` ուրբաթ օրը ԱԺ դահլիճում տեղի ունեցած փակ նիստի ժամանակ: