Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ չի տեղադրվել

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ, որը գտնվում է Իջևանում, ոստիկանական պահակակետ է տեղադրվել։
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է այդ տեղեկությունները։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․««Ժամանակ» օրաթերթը այսօր տեղեկություն է հրապարակել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրական տան մոտ ոստիկանական պահակակետ է տեղադրվել:Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և հորդորում ենք չճշտված լուրերով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»։
ՀԳ․ Չի բացառվում, որ նրանք կարող են քաղաքացիական հագուստով ոստիկաններ լինել, իսկ պահակակետն էլ կարող է պաշտոնապես գրանցված չլինել։
Կարծիքներ