Արդեն 2-րդ օրն է՝ քաղցած ենք․մեկուսարանից բողոքում են քաղաքացիները

Արդեն 2-րդ օրն է՝ քաղցած ենք․մեկուսարանից բողոքում են քաղաքացիները

Երեկ Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած և 14 օր պարտադիր մեկուսացման պայմանով  հյուրանոցներից մեկում մեկուսացված Նունե Ազատյանն ու նրա սենեկակից Կարինե Օհանյանը ահազանգում են, որ եկերվանից իրենց պատշաճ սնունդ չեն տրամադրել, արդեն 2-րդ օրն է քաղցած են․

«Ես գիշերը եկել եմ Սանկտ Պետերբուրգից, ինձ հետ մնում է բավականին բարեկիրթ կին։ Ես շատ նյարդայնացած եմ, բայց կփորձեմ հնարավորինս բացատրել․ արդեն 2-րդ օրն է ես այստեղ քաղցած եմ , ստամոքսի «ժոգայով» նստած եմ, բղավում, ասում ես, փորձում են աչքը վախեցնել, տղայիս խնդրել եմ, որ դրսից սնունդ բերի, ինչպես կարելի է այս ժամանակներում այսպես քաղցած, միայն ջերմուկով նստել, չեն թողել, որ սնունդ բարձրացնի, շանտաժի ձևով, թե մենք չենք ենթարկվում, ոստիկանություն կկանչեն։ Խնդրում ասում եմ՝ մի հատ կարտոֆիլ խորովեք, հացով ուտեմ, արդեն ուշքս գնում է։ Ես արդեն մարդու իրավունքների պաշտպանին էլ եմ զանգել և տեղեկացրել։ Փորձել են խուլիգանաբար ոստիկանություն հրավիրել, թե մենք կանոններին չենք ենթարկվում, էմոցիոնալ վիճակ է ստեղծվել։ Ես մինչև այս ժամը քաղցած նստած եմ, ինձ տվել են նարնջի հյութ , տալիս են սառը ուտելիք, խաշած հնդկաձավար, խաշված բրինձ՝ առանց յուղի։ Ամենապատերազմական վիճակում նույնիսկ մարդուն նման ուտելիք չէին տա։ Անհարմար էլ է, որ մարդը ուտելիքի համար զանգահարի, բայց արդեն չեմ կարողանում։ Գիշերը ժամը 11-ին ինձ տվել են տոմատով թաբուլե՝ թրջած, դա խոզին չէին տա, կողքիս աղջիկը ասում ՝ ինչպե՞ս կարելի է դա ուտել, ստիպված կերել ենք, սկսել ենք հետ տալ, նոր զանգել ասել եմ, որ մի հատ հանքային ջուր բարձրացնեն, վիճակս շատ վատ է, բերել են, այդ հանքային ջրով ապրում եմ։ Ինչ-որ սուրճ էին բերել, ես ասացի, որ դա չեմ կարողանում խմել, նոր հազիվ 2 գդալ սուրճ բերեցին վերև՝ այն էլ հայավարի մոտեցման կարգով, մյուսներին չեն տալիս, որպես մարդային մոտեցում բերեցին։ Ես այդ ողջ սնունդը նկարել եմ։  Բժշկուհուն ասում եմ՝ դեղ տվեք, ստամոսս ցավում է, չեմ կարողանում, ասում են՝ ասեք՝ թող դեղը դրսից բերեն , դեղը դրսից տղաս է բերել»,- ասաց Ազատյանը՝ իր խոսքերի հավաստիությունը ապացուցելու համար հեռախոսը փոխանցելով Կարինե Օհանյանին։ 

«Մենք միասին ենք Սանկտ Պետերբուրգից եկել։ Երեկոյան շատ ուշ ժամի մեզ բերեցին բրնձով փլավ, շատ ահավոր էր, սառը, չէինք կարողանում ուտել։ Իմ ամանի մեջ եղել է թթու, այդ փլավն ու թաբուլեն, այսօր նորից բերել են «գրեչկա», ոլոռով սուպ, իմը մի քիչ ոչինչ, իսկ Նունեի ամանի մեջ․․․ այնքան ամոթ է․․․ այստեղ խնդիրը ոչ թե ուտելիքն է, այլ, իրոք, շատ ամոթ է, երեխային որ տային, չէր կշտանա։ Դուք մեզ ճիշտ հասկացեք, մեզ ուտելիքը պետք չէ, ուզում ենք ասել՝ թե այս ի՞նչ է կատարվում»,- ասաց Կարինե Օհանյանը։

Մենք կապվեցինք նաև տվյալ մեկուսարանի կարանտինի կառավարչի՝ Արտաշես Թումայնաի հետ, նա վստահեցրեց, որ ուտելիքը նորմալ է եղել, իրենք ևս դարնից են ուտում, իսկ քաղաքացու պահանջը արդեն կատարվում է․

«Ինքն ուղղակի հավանություն չի տվել մեր սննդին, որը և՛ ես եմ ուտում, և՛ մեր կամավորները, բժիշկները, և՛ 175 հոգի մարդ կա այստեղ, որ իրենք սնվում են, և ոչ մի դժգոհություն չունեն։ Ինքը ոչ մի առողջական խնդիր չունի, ինքն ասում է, որ վատացել է մեր տված սննդից, բայց սննդի հետ կապված ուրիշ ոչ մի գանգատ չի եղել։ Մենք իրեն առաջարկել ենք, որ ասի ինչ նախասիրություն ունի, ի՞նչ է ոզում, եթե բրինձ չի ուզում, մենք կընդառաջենք։ Իրենք դսից ուտելիք էին բերել, որն արգելված է, որոշ բաներ, թույլ ենք տվել՝ միրգ և այլն, բայց մսային սննդամթերք թույլ չենք տվել, կոնֆլիկտը դրանից ա գնացել։ Ինքը չենթարկվեց, մենք իր հետ բացատրական աշխատանքներ ենք տարել, զրոցել ենք, ինքն ասաց՝ ինձ բերեք իմ ուզած ուտելիքը՝ խաշած կարտոֆիլ և հավի միս, հիմա իրեն տանում են իր ուզած ուտելիքը»,- ասաց Թումանյանը։