Հասարակություն

Իշխանությունը գտավ ռադիոյի իր «սրտի» տնօրենին 

Իշխանությունը գտավ ռադիոյի իր «սրտի» տնօրենին 

Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին 8 թեկնածու է դիմել, հայտնում է Հանրային հեռարձաձակողների խորհուրդը։

Տնօրենի պաշտոնի համար դիմել են նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը, ով իշխանության սեւ ցուցակում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի` ռադիոյին տված հարցազրույցից հետո: Մյսու 7 թեկնածուներն են Բելա Հովհաննիսյանը, ով առաջադրվել էր նաեւ նախորդ անգամ, ռադիոյի աշխատակիցներ Մհեր Մարգարյանը եւ Նազելի Օհանյանը: Դիմել է նաեւ Միքայել Յալանուզյանը, ով Հայաստանի Հանրային ռադիոյում հեղինակել է «Մեդիաաշխարհ» և «Անկախության պատմություն» հաղորդումները, «Օրբելի» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի orbeli.am կայքի խմբագիրն ու համակարգողն է: Դիմողների թվում է նաեւ «Հրապարակ» օրաթերթի թղթակից, հրապարակախոս Լուսինե Պետրոսյանը: Մյուս թեկնածուն հեռուստատեսության երկարամյա աշխատակից Հակոբ Ռուբինյանն է, որը «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Հակոբ Ռուբինյանի հետ» ամենօրյա թոք-շոուի հեղինակը և վարողն էր, «Globe news» ընկերության տնօրենը (տեղեկատվական-վերլուծական գործակալություն):

Եւ անցողիկ թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանն է, ում էլ, ըստ որոշ տեղեկությունների, որոշել են ռադիոյի տնօրեն նշանակել։

Քոլոյանը ոչ միայն իշխանությունների «սրտի» ռադիոկայանի` «Ազատության» երկարամյա աշխատակիցն է, այլ երկար տարիներ` ընտանյոք հանդերձ բնակվում է Պրագայում` ռադիոկայանի կենտրոնական գրասենյակում։ Նրա կինը 90-ականներին Հայաստանում գործող լրագրող Շուշան Ղազարյանն է, ով ֆեյսբուքում երկար տարիներ ակտիվ քարոզչություն է իրականացնում` հօգուտ 18-ից հետո գործող իշխանությունների:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image