Հասարակություն

Հայկ Մարությանը ոչ մի կերպ չի շնորհավորել ավագանու անդամներին

Հայկ Մարությանը ոչ մի կերպ չի շնորհավորել ավագանու անդամներին

Դեռ անցած տարվանից Երեւանի քաղաքապետի պարտականությունները ստանձնած հումորիստ, դերասան Հայկ Մարությանն այս տարի խախտել է նախկին քաղաքապետերի սովորույթը եւ մինչ այս պահը մարտիության շնորհավորանք չի հղել։ 

Ավելին՝ նա չի պահպանել ավանդույթը, որի համաձայն՝ ամեն տարի այս օրը Երեւանի քաղաքապետարանի ավագանու կին անդամներին քաղաքապետի անունից ծաղիկներ եւ շնորհավորական բացիկներ էր ուղարկվում։ 

«Լույս» խմբակցության  ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տոնի կապակցությամբ քաղաքապետարանից դեռ ոչ մի շնորհավորանք չի ստացել․ «Չի էլ շնորհավորել քաղաքապետը՝ ոչ բացիկով, ո՛չ ծաղիկով, ո՛չ մեյլով, ոչ մի կերպ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image