150 թե՞ 200 դրամից ավելի են պատրաստ վճարել քաղաքացիները. «Իմ քայլը» հարցում է արել

150 թե՞ 200 դրամից ավելի են պատրաստ վճարել քաղաքացիները. «Իմ քայլը» հարցում է արել

«Իմ քայլը» դաշինքի ֆեյսբուքյան էջում հարցում է տեղադրված, թե քաղաքացիները որքան գումար են պատրաստ վճարել նոր, բարելավված երթուղայիններից օգտվելու համար։ Տարբերակներն էլ երկուսն են՝ 150 դրամ եւ 200 դրամից ավելի։ Հարցման արդյունքներով 80%֊ից ավելին կողմ է 150 դրանին, սակայն ավելի հետաքրքիր են հարցման մեկնաբանությունները։

Օգտատերերն այսօր արդեն քաղապետ Հայկ Մարությանին հիշեցնում են, որ ժամանակին ինքն է պայքարել տրանսպորտի թանկացման դեմ, ապա մի շարք օգտատերեր նշել են, որ նոր երթուղայինների համար ցանկանում են վճարել 100 դրամ։