Հասարակություն

Միջադեպ առեւտրականների եւ թաղապետարանի աշխատակիցների միջեւ. 2 հոգի բերման է ենթարկվել

Միջադեպ առեւտրականների եւ թաղապետարանի աշխատակիցների միջեւ. 2 հոգի բերման է ենթարկվել

Քիչ առաջ հերթական բախումն է տեղի ունեցել Երեւանում փողոցային առեւտրականների եւ ոստիկանների միջեւ, այս անգամ բախման կիզակետում է հայտնվել նաեւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, երկու առեւտրականի բերման են ենթարկել:

Թաղապետը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպին ինքը չի մասնակցել, այլ թաղապետարանի աշխատակիցները. «Մեր աշխատակիցն առեւտրականներին ասել է, որ դուրս գան, ձուկ վաճառելուց են եղել, առեւտրականները դուրս չեն եկել, ոստիկանությունը միջամտել է եւ դուրս է հանել: Առեւտրականները չեն ենթարկվել օրինական պահանջներին: Հորդորում ենք, որ գնան շուկա, բայց շուկա չեն գնում, ասում են՝ առեւտուր չկա, բայց մենք նկարահանել ենք, որ առեւտուր կա շուկայում»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեզ փոխանցեց, որ երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժանմունք՝ անձերը ճշտելու նպատակով, որից հետո բաց են թողել:

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image