«Հրապարակ»․ Խնդիրները գալիս են նախկինից

«Հրապարակ»․ Խնդիրները գալիս են նախկինից

Հնարավո՞ր է գա պահ, որ պահանջեք քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը՝ հարցրինք ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։  

«Նման օրակարգ մենք այս պահին չունենք, դեռեւս ներկայացված նախագծերի քննարկումն է մեր օրակարգում»: Բա Տարոնի «վախտ» «քուանշների» այսպիսի առատություն չկար՝ հիմա մանկապարտեզները դառնալու են վճարովի, երեխաներին նվերներ չտվեցին այս տարի, թանկարժեք տոնածառ դրեցին, «հուսահատության գազելները» դեռ երկար կլինեն մեր կյանքի ուղեկիցը, քաղաքը երբեք կեղտոտ ու փողոցային առեւտրի մեջ այսքան թաթախված չի եղել։ «Խնդիրները, որ կան այսօր, գալիս են նախկինից, նախորդ ամռանը, օրինակ, գրեթե համանման վիճակ էր. գարշահոտը սպանում էր քաղաքը»: Չե՞ք պատրաստվում «Երկիր ծիրանիի» նման գարշահոտը «ներկայացնել» քաղաքապետին։ «Այդ գործելաոճը մեզ համար չէ»: Իսկ պատրաստվո՞ւմ եք հրաժարվել 55 հազարից, որի համար ձեզ քաղաքապետը հանդիմանում էր։ «Դա ընդամենը փոխհատուցում է եւ ո՛չ աշխատավարձ` ավագանու անդամի կատարած ծախսերի` տրանսպորտի, թղթի եւ մնացյալ փող։ Ի դեպ տեղեկացնեմ` Թբլիսիում ավագանու անդամի աշխատավարձը հազար դոլարի կարգի է»: