Մի Հայաստան հայ ունենք Ռուսաստանում, ի՞նչ եք անում․․․

Մի Հայաստան հայ ունենք Ռուսաստանում, ի՞նչ եք անում․․․

Պատերազմից հինգ պակաս, աշխարհաքաղաքական մարտահրավերների բովում հայտնված պետությանն առաջին հերթին տնտեսական ու քաղաքական կայունություն է պետք։ ՈՒ՞մ է ձեռնտու, որ երկիրը չունենա տնտեսական ու քաղաքական կայունություն։ Տեսեք ինչ հասարակ հարց եմ բարձրացնում, որ մանկապարտեզի երեխան կասի՝ իհարկե, թշնամուն, հակառակորդին։ Բայց ինչու՞ եմ բարձրացնում այդ հարցը, որ զանգվածային քարոզչամեքենայի մեջ աղվող մարդիկ մի պահ կանգ առնեն ու մտածեն, թե արհավիրքի այս պայմաններում աշխարհաքաղաքական կողմորորշում փոխելն ու պարտադրելը ժողովրդին, դանակը դնել ու ժողովրդի «վիզը կտրել է» նշանակում։ Դա մեծագույն նվեր է Ադրբեջանին։ Շարքային քաղաքացու մտածողությամբ բացատրեմ։ Մի Հայաստան հայ ունենք Ռուսաստանում, ի՞նչ եք անում։

Գոնե պատկերացնու՞մ եք, որ Հայաստանի բնակչության մեծ մասը Ռուսաստանից իրենց հարազատների ուղարկված փողերով են գոյատևում։ Ինչու՞ եք նրանց հացը կտրում։ Հայաստանն այս աղքատության, թշնամու թիրախում հայտնված  պայմաններում ո՞նց եք մեր հիմնական ներդրողին թողած՝ Ամերիկայի չոլերը վազում։ Ռազմաքաղաքական պայմանագի՞ր եք կնքում։ Ու՞մ դեմ։ Մեղմ արտահայտությունների, կեղծ խաղաղության թեզերով  Հայաստա՞նն եք «ոտի տակ գցում»։ Կա՞ աշխարհում էլի մի երկիր, որը կռվում է սեփական ժողովրդի դեմ՝ հարկային տեռորով, թշնամուն տարածքներ նվիրելով, խաբելով ու անդունդը տանելով․․․ Ինչու՞ չեք ասում, որ Արևմուտքը ձեզ չի հրավիրում, Արևմուտքը ձեզ չի սպասում։ Արևմուտքին դուք պետք եք այնքան, ինչքան Ուկրաինան, ժամանակին Վրաստանն էր պետք․․․ Մի սովորական ֆուտբոլիստ, որը մի քերծվածք է ստանում, դուրս է գալիս խաղադաշտից ու խաղադաշտ է մտնում թարմ ուժ, դուք այդ ո՞նց եք արյունլվիկ, ջարդված վիճակում շարունակում խաղը․․․ ՈՒ՞մ է ձեռնու դա։ Ո՞վ է դրանից շահելու։ Ուզում եք համոզել, որ չգիտե՞ք․․․