Հասարակություն

Դատարանը բավարարել է Աբովյանի քաղաքապետի բողոքը՝ ընդդեմ Կոտայքի մարզպետի

Դատարանը բավարարել է Աբովյանի քաղաքապետի բողոքը՝ ընդդեմ Կոտայքի մարզպետի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը 2019 թվականի ապրիլի 4-ին Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին վարչական տույժի ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ, ըստ մարզպետի,Գևորգյանը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներ էր օտարել։

«Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենքով սահմանված սեփականության իրավունքով չփոխանցվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»,- նշվում էր մարզպետի որոշման մեջ։

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ  դիմել էր Վարչական դատարան՝ մարզպետի որոշումը անվավեր ճանաչելու հայցով ։ Մենք տեղեկացանք, որ դատարանը որոշում է կայացրել բավարարել Վահագն Գևորգյանի հայցը։

src=https://scontent.fevn1-3.fna.fbcdn.net/v/t1.15752-9/73314882_2490077181074961_1255188429726023680_n.jpg?_nc_cat=105&_nc_oc=AQnpZRqwSvvPst894ZErmlAVYuEzTz2CwTAvHIJdjZBW0doxx_3YM6Elg-vFjHLiZv8&_nc_ht=scontent.fevn1-3.fna&oh=85eff51a9748df7b9437c475cdd7886b&oe=5E506688

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image