Էքսկլյուզիվ

«Հրապարակ».Ներթիմային գզվռտոց.Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ

«Հրապարակ».Ներթիմային գզվռտոց.Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ

Կառավարության կառուցվածքի փոփոխության փաթեթն ընդունելուց հետո որոշ նախարարություններում ներթիմային գզվռտոցը սրվել է փոխնախարարների շրջանում։ Բանն այն է, որ որոշ նախարարություններ վերակազմավորվելու են, միանալու են մյուսներին, մասնավորապես մշակույթի, սպորտի նախարարությունները՝ կրթության եւ գիտությանը, եւ նոր ստեղծվող սուպերնախարարությունն ունենալու է մեկ նախարար ու ոլորտային փոխնախարարներ։ Այսինքն՝ գործող փոխնախարարներից միայն մեկն է մնալու պաշտոնին։

Որոշ տեղեկություններով, հատկապես բուռն պայքար է ընթանում մշակույթի փոխնախարարներ Նազենի Ղարիբյանի եւ Տիգրան Գալստյանի միջեւ։ Վերջինս հույս ունի, որ տիկնոջ շուրջ բարձրացած աղմուկը կտա իր արդյունքը, եւ ինքը կդառնա սուպերնախարարության՝ մշակույթի գծով փոխնախարարը։ Ի դեպ, նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ հարաբերություններ ունի։ Պայքար է գնում նաեւ կրթության գծով փոխնախարարների միջեւ․ հիմա նրանք 3-ն են, որից երկուսը՝ կին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image