Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել․ ի՞նչ է հայտնի

Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել․ ի՞նչ է հայտնի

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են մասնակցել հոկտեմբերի վերջին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ես որոշեցի երկու առաջնորդներին էլ հրավիրել Բրյուսել հոկտեմբերի վերջին, և երկու ղեկավարներն էլ համաձայնեցին գալ այս հանդիպմանը։ Մենք մտադիր ենք մեծ աշխատանք տանել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։

Երեկ հայտնի դարձավ, որ Եվրախորհրդի ղեկավարը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Բրյուսելում հանդիպման։ Այս մասին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին հայտնել էր դիվանագիտական աղբյուրը։

Հիշեցնենք՝ ԵԽ ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև նախորդ հադիպումը Բրյուսելում տեղի է ունեցել հուլիսի 15-ին։