Գարեգին Բ-ն հանդես կգա կոշտ ուղերձով

Գարեգին Բ-ն հանդես կգա կոշտ ուղերձով

Տավուշյան պրոցեսներին զուգընթաց նկատելիորեն ակտիվացել է նաեւ Հայ Առաքելական Եկեղեցին։ Այս անգամ կարծես ուղիղ ակնարկներ են արվում հանրությանն ու  իշխանություններին, որ Տավուշից սկսվող համաժողովրդական ցասման ժամանակ Էջմիածինը դիտորդի դեր չի ստանձնելու, այլ հակված է նոր դերակատարում ստանձնել։ Այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով Եպիսկոպոսաց դասի հոգեւորական հայրերի միջոցով սթափության եւ միասնականության ազդակներ են փոխանցվում ժողովրդին` հանդիպումների միջոցով, հարցազրույցներով։

Եկեղեցին փորձում է հանրային կոնսոլիդացիային ուղղված ջանքեր գործադրել եւ այն շերտերը, որոնք տեղյակ են այս պրոցեսներից` սա մեծ ոգեւորությամբ են ընդունել։ Եկեղեցու Տավուշի եւ Շիրակի թեմերի առաջնորդներն են տարբեր ֆորմատներով հանդիպումներ ունենում հանձնվող տարածքների եւ հարակից գյուղերի բնակչության, հանրային շրջանակների հետ։ Իսկ մարտի 31-ին` Հարության տոնին, ըստ մեր տեղեկությունների, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես կգա հայտարարությամբ, որտեղ որոշակի կոշտ մեսիջներ կլինեն, գնահատականներ կտրվի կատարվող իրադաձություններին եւ Վեհափառը կդիմի իր հոտին` փաստորեն իր վրա վերցնելով ազգային շահերի պաշտպանության համար մղվող պայքարի լիդերությունը։

Արեգ Մարգարյան