Հետպատերազմյան Հայաստնում Թուրքիան ու Ադրբեջանը ատամներով պաշտպանում էին փաշինյանական իշխանությունը: Պաշտպանելու մասին անգամ հրապարակային հայտարարություններ էին անում 2021 թվականի փետրվարին, երբ ՀՀ գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլի հրաժարականը: 2021թ.-ի ամռանը ՔՊ-ական իշխանության վերարտատդրությունը թուրքերի համար արտակարգ նվեր էր, որ միջազգային կոչված հանրությանը ցույց տային, որ հայաստանցիները համերաշխ են 2020թ-ի նոյեմբերի Հայաստանի կապիտուլյացիայի հետ: Ալիևը այդ մասին բացեիբաց հայտարարեց Մյունխենում:
Բայց մի նրբություն կա, այդ ընտրություններին մասնակցել է հայաստանցիների ընդամենը 49 տոկոսը, որից կեսն է ըստ պաշտոնական տվյալների ձայն տվել Նիկոլին: Այսինքն լավագույն դպեքում հայ հասարակության ընդդամենը 25 տոկոսն է պաշտպանել կապիտուլյացիոն իշխանությանը: Ու դատելով ներկայիս հանրային տրամադրություններից Նիկոլը նույնիսկ այդ 25 տոկոս աջակցությունն էլ չունի:
Դերենիկ Մալխասյան