Տոնոյանը դիմում չի գրել, նրան ազատել են պաշտոնից

Տոնոյանը դիմում չի գրել, նրան ազատել են պաշտոնից

Վաղ առավոտից պաշտոնապես լուրեր տարածվեցին եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն էլ հաղորդեց, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարական է տվել։ 

Սակայն մեր աղբյուրները վկայում են, որ Դավիթ Տոնոյանը ոչ թե հրաժարական է տվել՝ կամովին դիմում գրելով, այլ նրան ազատել են աշխատանքից։

Ավելին՝ ՊՆ մեր աղբյուրներն ասում են, որ Դավիթ Տոնոյանը վերջին օրերին արտահայտվելով իր հրաժարականի թեմայով, ասել է, որ այս պահին հրաժարական չի տալիս, քանի որ դա «դասալքություն կդիտվի»։ Իրականում՝ նրան ազատել է վարչապետը, իր որոշմամբ։