Սերը՝ առաջնության ժամանակ․ ով է չեմպիոն ծանրամարտիկի ընտրյալը
Նախօրեին Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Սամվել Գասպարյանը (109 կգ) կարիերայում երկրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:
Սամվել Գասպարյանը գյումրեցի է, լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի քրոջ թոռն է: Ծանրամարտիկի գեղեցկուհի ընտրյալը՝ Նատալի Մելքոնյանը, որը ողջ առաջնության ընթացքում սատարում էր նրան, hraparak.am-ի տեղեկություններվ նույնպես գյումրեցի է, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի :
Կարծիքներ