Ո՞վ է քաղաքապետարանին 10 «ԳԱԶ» նվիրողը

Ո՞վ է քաղաքապետարանին 10 «ԳԱԶ» նվիրողը

Քաղաքապետարանն այսօր հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որտեղ, ի թիվս այլ կազմակերպությունների, նշված է նաև «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի անունը, որը նվիրաբերել է 10 միավոր ԳԱԶ մակնիշի մեքենա։

Բաց աղբյուրներից մենք պարզեցինք, որ «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն 1000 խոշոր հարկատունեի ցանկում 104-րդ տեղում է և 364 մլն 875 հազար դրամ հարկ։

Նկատենք, որ աղյուսակից երևում է, որ տվյալ գումարը միայն հարկային մարմնի կողմից հավաքագրված գումարն է, մինչդեռ շահութահարկ, եկամտահարկ ու ԱԱՀ այս կազմակերպությունը տարվա ընթացքում չի վճարել։ Սրանից զատ, քաղաքապետարանի կայքում էլ հայտնաբերեցինք մի փաստաթուղթ, որով 2019 թ․ մարտի 22-ին քաղաքապետարանը «Ն և Ս քոնսթրաքշն» ընկերությանը Եղվարդի խճուղի 22 հասցեում գտնվող հողամասին հասցե է տրամադրել։ Իսկ պետռեգիստրում էլ որպես այս ընկերության տնօրեն նշված է Մարգարիտա Ղազարյանի անունը։