Ի՞նչ նորություն կա 2-ամյա Տիգրանից

Ուղիղ մեկ շաբաթ է՝ հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։
Փոքրիկը կորել էր անցած կիրակի, մինչեւ այս պահը նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կասկած կա, որ երեխան անզգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարիկ գետը։ Քննարկվում է նաեւ նրան առևանգելու տարբերակը։
ՆԳՆ-ից հետաքրքրվեցինք` նորություն կա՞ , կասկածյալներ կա՞ն. «Որոնողական աշխատանքները շարունակվում են, բոլոր վարկածներն ուսումնասիրվում են»,-փոխանցեցին մեզ։
Կարծիքներ