Մեր տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրություններում Փարաքար համայնքում «Դավիթ Մինասյան» դաշինքի ցուցակը գլխավորող, համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մինասյանին քիչ առաջ տարել են 6-րդ վարչություն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը, որ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի քավորն է։
Մեր տեղեկություններով՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ Դավիթ Մինասյանը չառաջադրվի, հիմա այս մեթոդներով փորձում են ճնշել ու խաղից հանել թեկնածուին։