Փոխգնդապետը գտել է կնոջ՝ Սիլվայի կախված դին
Գորիսից Հրապարակի աղբյուրը հայտնում է, որ այսօր, գիշերը ժամը 4։00 –ին ինքնասպանություն է գործել ԵԿմ Գորիսի բաժանմունքի նախկին պետ, փոխգնադապետ Սուրեն Բաղդասարյանի կինը՝ Սիլվան։
Սիլվան 64 տարեկան էր։ Երեք երեխա ունեն, երկու աղջիկը ամուսնացած, ընտանիք կազմած, տղան էլ իրենց հետ է բնակվում՝ ամուսնացած։ Սուրեն Բաղդասարյանը Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Քոլատակի ջոկատի հրամանատարը, քաջարի ազատամարտիկ է։ Սուրեն Բաղդասարյանի եղբայրը՝ Վոլոդյան զոհվել է Արցախյան պատերազմում։ Դասակի հրամանատար էր։ Կնոջ կախված դին փոխգնդապետն է հայտնաբերել պատշգամբում։ Մանրամասները կհայտնենք։
Կարծիքներ