Պաշտոնից ազատված Աննա Ստեփանյանը նոր աշխատանք ունի

Պաշտոնից ազատված Աննա Ստեփանյանը նոր աշխատանք ունի

Օրեր առաջ հատնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Թե ինչ  պատճառով էր նա ազաման դիմում գրել, մինչ այս պահը հայտնի չէ։

Մենք փորձեցինք կապ հաստատել Ստեփանյանի հետ՝ ճշտելու աշխատանքից ազատման դիմում գրելու պատճառների, այլ աշխատանք առաջարկելու մասին, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Փոխարեն նրա զանգին պատասխանած անձը ներկայացավ որպես օգնական, ապա նշեց․ «Տիկին Աննա Ստեփանյանն այսօրվանից աշխատում է «Երեւակ» կրթահամալիրում։ Այս պահին զբաղված է»։

Համացանցից տեղեկացանք, որ վարչության նախկին պետը կրթահամալիրի հիմնադիրն է։

Ի դեպ, մեզ տեղեկություններ են հասել, որ Ստեփանյանի աշխատանքից ազատման դիմումն անակնկալ է եղել իր շրջապատի համար։ Նա ողջ օրվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել, աշխատանքային բնականոն հունի մեջ է եղել, իսկ օրվա վերջում արդեն լսել են աշխատանքից ազատման մասին։