Շիրակի մարզպետը պաշտոնա՞նկ կարվի․ Փաշինյանը Գյումրիում ժողով է անելու

Շիրակի մարզպետը պաշտոնա՞նկ կարվի․ Փաշինյանը Գյումրիում ժողով է անելու

Մեր տեղեկություններով՝ շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Գյումրի, հավաքելու է բոլոր ՔՊ-ականներին եւ մտադիր է կուսակցական մեծ ժողով անել։

Ի դեպ, ուշագրավ է, որ նա երկրորդ կուսակցական հավաքն է անցկացնում Գյումրիում։ Թե ինչ նպատակով է լինելու ժողովը՝ պարզ չէ, բայց, ըստ շրջանառվող խոսակցությունների, պատրաստվում է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին պաշտոնանկ անել։Չնայած նման խոսակցություններ անցյալում էլ  եղել են, բայց մարզպետը շարունակում է պաշտոնավարել։ Նկատենք նաև, որ մեր ունեցած տեղեկություններով այս անգամ ՔՊ֊ականները Գյումրիում որևէ հյուրանոց նախապես չեն ամրագրել, քանի որ կուսակցական հավաքը մեկ օր է տևելու։ Նույն օրը Փաշինյանն այցելելու է նաև Տնտեսագիտական համալսարանի  Գյումրու մասնաճյուղ` ծանոթանալու բուհում տեղի ունեցած վերջին փոփոխություններին։