«Արմենիա» ԲԿ-ում ամեն քայլափոխի ոստիկան է

«Արմենիա» ԲԿ-ում ամեն քայլափոխի ոստիկան է

Մենք քիչ առաջ տեղեկացրինք, որ «Արմենիա» ԲԿ-ում՝ նույն հանրապետական հիվանդանոցում նորատուսցիները կրկին հարձակում են կատարել, հիվանդանոցի մեր աղբյուրը փոխանցեց, որ փորձել են մտնել հետնամուտքից: Մենք այցելեցինք «Արմենիա» ԲԿ, որտեղ յուրաքանչյուր հարկում 3-4 ոստիկան կար:

Հիվանդանոցի հերթապահ բժիշկը հաստատեց, որ երեկ Գավառում վիրավորվածները տեղափոխվել են Հանրապետական հիվանդանոց, հաստատեցին նաև, որ հիվանդանոցի տարածքում այս պահին քրեական ոստիկանության ծառայողներ կան, սակայն հերքեցին, որ այսօր հարձակման փորձ է կատարվել: Մեզ մոտեցավ հիվանդանոցում ոստիկանության պատասխանատուն, սակայն չցանկացավ որևէ հարցի պատասխանել: Հատկանշական է, որ հիվանդանոցի աշխատակազմը՝ սանիտարից մինչև բժիշկ, փորձում էին մեզ համոզել, որ հարձակում տեղի չի ունեցել: Մենք պարզեցինք, որ վիրավորվածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բաժանմունքի հերթապահ բժիշկը չցանկացավ ներքև իջնել և մեզ հետ զրուցեց' հեռախոսով՝ ասելով, որ վիրավորվածների վիճակը կայուն ծանր է:

Հետագայում մեր աղբյուրն ասաց, որ հարձակումը տեղի է ունեցել ցերեկվա ժամերին: