Անժելա Թովմասյանը 2 հեռուստաալիքից հրավեր է ստացել

Անժելա Թովմասյանը 2 հեռուստաալիքից հրավեր է ստացել

Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը կհեռարձակվի «Արմնյուզ» հեռուստաալիքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քառյակ մեդիա-ի գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը․ «Կարևորելով ազատ մամուլի դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ու խիստ դատապարտելով այն ճնշումները, որոնց թիրախը դարձան Անժելա Թովմասյանն ու իր լրատվամիջոցը՝ Անժելա Թովմասյանին առաջարկ ենք արել եթերից զրկված իր «Հայելու առաջ» հաղորդումը տեղափոխել Արմնյուզ հեռուստաընկերություն»:

Մեր տեղեկություններով՝ այս պահին «Արմնյուզ»-ում կահավորում են հաղորդման տաղավարը՝ նույն այն ոճով, ինչ «Կենտրոն» հեռուստաընկերությունում էր։ Մենք տեղեկացանք, որ Անժելա Թովմասյանին հրավեր է եղել երկու հեռուստաընկերությունից, նա ընտրել է «Արմնյուզը»։