Բերման է ենթարկվել Իշխան Զաքարյանը

Բերման է ենթարկվել Իշխան Զաքարյանը

Առավոտյան ԱԱԾ-ն մտել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի տուն։ Մանրակրկիտ խուզարկություն են իրականացրել։ Հետաքրքրվել են զենքերի օրինականությամբ, ապա ավարտից հետո նրան տարել են ԱԱԾ՝ հարցաքննության։

Զաքարյանի ընտանիքի անդամները հասկացել են, որ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ինչ որ գործ է քննվում, Զաքարյանին տարել են դրա շրջանակներում։

Մեզ ասացին, որ ԱԱԾ-ն ժամանել է առավոտյան ժամը 8-ին՝ 37 թվի ոճով, ամբողջ տունը քրքրել են, անգամ կոշիկի տուփերն են զննել։ Ընթերակաների հետ արձանագրություն են կազմել, ոչինչ չեն գտել։ Ավելի ուշ ԱԱԾ է գնացել նաեւ Զաքարյանի փաստաբանը, որը ներկա չի եղել խուզարկությանը։

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը ԲՀԿ ցուցակով պատգամավոր է ընտրվել, հետագայում առանձնացել է ԲՀԿ-ից եւ դուրս է եկել քաղաքականությունից։ Նա Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է։