Հասարակություն

Ծեծկռտուք՝ երգի պատճառով

Ծեծկռտուք՝ երգի պատճառով

Արդեն հայտնի է, որ  օգոստոսի 26-ին Աշտարակ քաղաք «Wine Corner Ashtarak» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղա Աբուլիկի մասնակցությամբ։ 

Մենք պարզեցինք, որ ծեծկռտուքը եղել է մի երգի պատճառով, ռեստորանում այդ օրը  «Hayat Project»-ը համերգ է տվել: Համերգից հետո ռեստորանում երաժշտություն են միացրել եւ ըստ երեւույթին՝ գողականների ցանկությամբ հնչել է գողականների սիրելի «Դոլյա վառավսկայա» երգը։ Մարզպետը, սակայն, ըմբոստացել է, փորձել է ընդհատել երգը՝ ասելով, որ իր ներկայությամբ նման երգեր չպետք է հնչեն, որ ինքն է մարզում ասողը ու իր խոսքը պետք է օրենք լինի։ Մարզպետի «հանդգնությունը» հունից հանել է գողականներին, նախ վիճաբանություն, ապա քաշքշուկ է տեղի ունեցել, մեզ պատմեցին, որ գողականները անխնա ծեծել են մարզպետին եւ իր հետ ներկաներին, ի դեպ, մարզպետի հետ է եղել նաեւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը։

Դեպքից հետո գողականները փորձել են հարցը իրենց դաշտում լուծել՝ առանց ոստիկանության, սակայն մարզպետը չի համաձայնել։ Ըստ լուրերի՝ վերջին օրերին՝ ՆԳՆ աշխատակիցները արտակարգ հերթապահություն են իրականացնում Օշական գյուղում, տասնյակ երիտասարդների են տարել, հարցաքննել, դեպքի մասնակիցներին եւս հարցաքննել ու բաց են թողել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image