ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել, նա դրանցից բացակայում է միայն գործուղումների ժամանակ, երբ Հայաստանում չի լինում․ այս մասին ՔՊ-ական շարքերին հիմնավոր բացատրություն չի տրվել: Մեր աղբյուրը կատակեց, թե, հավանաբար, սափրվելու ժամն է եղել` դա ավելի է կարեւորել, քան կուսակցական նիստին մասնակցելը։ Ինչ վերաբերում է նիստին, ապա Բադասյանը մի լավ գլուխ է գովել իր կատարած եւ կատարելիք աշխատանքի վերաբերյալ, հնարավորինս խուսանավել հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզել: Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, «որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին», պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Առանց Փաշինյանի նիստ են արել․ ինչ են քննարկել
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։ Այս մասին հայտն...
×
❮
❯