ՍԴ դատավորը հրաժարական է տվել, որ դատավոր աշխատի

ՍԴ դատավորը հրաժարական է տվել, որ դատավոր աշխատի

Ամանորից անմիջապես հետո հաղորդագրություն տարածվեց, թե ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»: 

Մենք փորձեցինք պարզել, թե ինչն է դատավորի հրաժարականի պատճառը, ինչո՞ւ է ՍԴ դատավորը դիմում գրել: Նախ փորձեցինք կապ հաստատել հենց Արայիկ Թունյանի հետ, սակայն վերջինս մեր զանգերին չպատասխանեց, ապա զրուցեցինք ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հետ: Սաֆարյանն ասաց. «Պետք է Եվրասիական դատարան գնա, ի՞նչ պատճառ պետք է լիներ: Գնում է Եվրասիական դատարան, իրեն հարմար է, գնում է, ի՞նչ անենք: Գնում է դատավոր աշխատելու», - ասաց Սեդա Սաֆարյանը:

Իսկ ո՞վ է նման որոշում կայացրել` ինքը Թունյա՞նը, մեր զրուցակիցը շեշտեց. «Դե Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է հավանություն տան: Թունյանի գործը համապատասխան ընթացակարգով անցել է: Այլ պատճառ չկա, ուղղակի ՍԴ դատավորը նման դեպքերում պետք է պարտադիր հրաժարական տա, գործից դուրս գա և նոր միայն այլ դատարանում աշխատանքի անցնի», - ասաց Սաֆարյանը: