Ադրբեջանցիները ցանց են դրել գետում, որ ձուկը հայկական կողմ չանցնի

Ադրբեջանցիները ցանց են դրել գետում, որ ձուկը հայկական կողմ չանցնի

Ադրբեջանցիները հատուկ ցանց են տեղադրել Արաքս գետի վտակի այն մասում, որտեղից սկսվում է հայկական հատվածը: Ադրբեջանցիների հակահայկականությունն ու հայատյացությունը սահման չի ճանաչում, բայց խաղաղություն կնքող պետության ու ժողովրդի պահվածք չէ սա՝ գետում տեղադրել են ցանց, որպեսզի ձկները չանցնեն Արաքսի հայկական մասն ու հայերը ձուկ չորսան։

Լուսանկարում պատկերված հատվածում երևացող դիտակետը ռուսական սահմանապահների դիտակետն է, որի անմիջապես դիմաց ադրբեջանական հենակետն է: Իսկ գետի վրա փոքր-ինչ հեռվում երեւում է վերոնշյալ ցանցը:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե Ադրբեջանում ինչ ծայրահեղ հայատյացության մթնոլորտ է, որ շարունակ մտածում են, թե էլ ինչպես մեզ վնասեն։

Լուսանկարն արված է բավական հեռվից, քանի որ այդ հատվածը չեզոք գոտի է, այսինքն, ոչ ոք այնտեղ մուտք չունի: