Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցը փոթորկել է արցախյան քաղաքական դաշտը։ Բաբայանն ակնարկել էր, որ Արցախի նախկին նախագահներին, ԱԺ նախագահին, ՊԲ հրամանատարին մատնությամբ են հանձնել Ադրբեջանին։ Հարցազրույցից հետո 2 վարկած է քննարկվում։ Ըստ առաջինի՝ Նիկոլ Փաշինյանն է Ալիեւին ասել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի գտնվելու վայրը, որպեսզի նրանց տանեն Բաքու՝ հնարավորություն չտալով մտնել Հայաստան ու ինչ-ինչ գործընթացներ գեներացնել Փաշինյանի դեմ։ Իսկ Բաբայանն ակնարկում է, որ գաղթի օրերին նախագահները գտնվել են Իվանյանում՝ ռուսական ռազմաբազայի տարածքում, ռուսները խոստացել են, որ նրանց վերջում դուրս կբերեն Արցախից, սակայն վերջին էտապում տարհանվողների մեջ են եղել ուժային կառույցների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, Կարեն Սարգսյանը, ԱԱԾ հրամանատարներ եւ այլք: Հակարի կամրջի մոտ ադրբեջանցիները նրանց առաջ պայման են դրել՝ կա՛մ ձեր ղեկավարների տեղն եք ասում, կա՛մ ձեզ Բաքու ենք տանում, եւ, ըստ այս վարկածի, այս պաշտոնյաներն են մատնել նրանց: Նրանք հետ են վերադարձել Արցախ, կապվել Բակո Սահակիչի հետ, նկարագրել իրողությունը եւ խնդրել, որ նախագահները գան Կարեն Սարգսյանի տուն` ադրբեջանցիների հետ բանակցելու։ Նրանք էլ, որպեսզի իրենց ընկերներին փրկեն, եկել են ու գերի ընկել:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ»․ Ինչպես են գերեվարվել Արցախի պաշտոնյաները․ նոր մանրամասներ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականո...
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցի...
«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-...
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է...
«Հրապարակ»․ Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ
Իջեւանյան իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի մեծ եղբոր` Արտակի որդին` Ա...
Բալանսիրովշչիկը կորցրել է հավասարակշռությունը
Փաշինյանը հերթական լայվով նախանշում է իր առաջիկա անելիքը, եւ դա Հայաստանի տնտեսության զարգացումը չէ,...
×
❮
❯