Վարդան Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Վարդան Հարությունյանի դեմ քրեական գործ է հարուցվել

«Հրապարակ»-ի տեղեկություններով, Հատուկ քննչական ծառայությունում Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի դեմ որոշ ժամանակ առաջ քրեական գործ է հարուցվել եւ այն  այժմ քննվում է։

ՀՔԾ-ից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այլ մանրամասներ չեն կարող հայտնել․ նախաքննությունը շարունակվում է։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ քրգործը հարուցվել է եկամուտները թաքցնելու համար։ ՀՔԾ-ից չմեկնաբանեցին տեղեկությունը։