Փաշինյանը և Լուկաշենկոն վիճաբանել են ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում։
Ռուսաստանում այսօր ընթացող ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վիճել են՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ:
Փաշինյանը (Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ԵԱՏՄ-ում) հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի գնա Մինսկ, նրանք կմասնակցեն հեռակա։ Լուկաշենկոն հետաքրքրվել է Փաշինյանից, թե ինչո՞ւ է նման որոշում կայացրել, եթե հեռավորությունն է խնդիրը՝ կօգնեն պատվիրակության տեղափոխման հարցում։ «Ի՞նչ խնդիր ունեք: Հեռո՞ւ է Մինսկը, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Անհրաժեշտության դեպքում մենք կկազմակերպենք Ձեր պատվիրակության համար»,- ասել է Լուկաշենկոն՝ հարցն ուղղելով Փաշինյանին
Փաշինյանը պատասխանել է, որ ինքը նախկինում հրապարակային հայտարարություն է արել, որը մնում է ուժի մեջ։
Հիշեցնենք, ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ չի գնա այլեւս Բելառուս, քանի դեռ այդ երկրի ղեկավարը Լուկաշենկոն է։
Ի պատասխան Լուկաշենկոն ասել է, որ կքննարկի Փաշինյանի որոշումը, ինչը Հայաստանի ղեկավարին հունից հանել է.
«Ի՞նչ պետք է քննարկեք: Դուք չեք կարող իմ դիմումը քննարկել, քանի որ իմ դիմումը քննարկման ենթակա չէ»։ Արձագանքելով Փաշինյանին՝ Լուկաշենկոն ասել է․«Այո, մենք միայն կքննարկենք: Միգուցե Մինսկում հեռուստացույց չկա, որպեսզի հայկական պատվիրակությունը չկարողանա խոսել օնլայն»։
«Խնդիր չկա։ Խնդիր չկա»,- պատասխանել է Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում