ՊՆ պատվիրակությունը չի շտապում վերադառնալ Հայաստան. Ինչն է պատճառը

ՊՆ պատվիրակությունը չի շտապում վերադառնալ Հայաստան. Ինչն է պատճառը

Մենք այսօր տեղեկություն էինք ստացել, որ չնայած «Արևմուտք 2021» զորավարժություններին մեր ՊՆ պատվիրակության առաքելությունն ավարտվել է, սակայն մեր պատվիրակությունը չի վերադառնում Հայաստան, քանի որ սահմանին լարվածությունը մեծացել է և առաջիկա օրերին ադրբեջանական կողմից սադրանքների հավանականությունը մեծ է և մեր ՊՆ պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ մնում են Մոսկվայում, որպեսզի փորձեն բանակցային ճանապարհով հարթել իրավիճակը:

Մեր աղբյուրը հայտնել էր նաև, որ այս բանակցություններն այնքան կարևոր են, որ անգամ պատվիրակության անդամներից մեկի մերձավոր հարազատի մահը չի ստիպել, որ մերոնք վերադառնան Հայաստան:

Մենք փորձել էինք տեղեկությունը որևէ կերպ ճշտել պաշտոնական աղբյուրներից՝ զանգահարել էինք ՊՆ, ՀՀ կառավարություն, բայց քանի որ բոլորը հերքել էին, ձեռնպահ էինք մնացել լուրը հրապարակելուց: Քիչ առաջ լուր տարածվեց, որ մահացել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մայրը և պարզվեց՝ մեր տեղեկությունը ճիշտ էր: