Հասարակություն

«Ախրանան» ստիպեց ջնջել ոստիկանապետի քեֆի վիդեոն

«Ախրանան» ստիպեց ջնջել ոստիկանապետի քեֆի վիդեոն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը շուրջ 30 մեքենայով և բազմաթիվ մարդկանց հետ Կոտայքի մարզի Ծիրանի ռեստորանում է։

Ոստիկանապետի խրախճանքի մասին լուրը ստանալուց հետո շտապեցինք «դեպքի վայր», սակայն ոստիկանները դիմեցին ոչ օրինական քայլի. նախ մեզ մոտեցան մի քանի անվտանգության աշխատակիցներ, որոնք դուրս հանեցին մեզ ռեստորանի տարածքից, մինչ այդ էլ՝  ստիպեցին հեռացնել հեռախոսով տեսանկարահանած տեսանյութերը, թե ինչպես է Վահե Ղազարյանը մոտենում ծառայողական մեքենային։

Մենք ֆիքսել էինք, թե ինչպես է Վահե Ղազարյանը, 30֊ից ավելի մարդկանց հետ արագ հեռանում տարածքից։

Թեպետ ջնջվել են որոշակի կադրեր, սակայն, այնուամենայնիվ, մենք տեսանյութ ունենք, որը տեսանկարահանված է հեռվից։

Հ.Գ. Մեզ համար արդեն անսպասելի չէ ոստիկանների ու այդ կառույցի նման վարքագիծը, նրանք շարունակում են լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու արատավոր երեւույթը։ Բացի դա, այստեղ նաեւ տհաճ իրավիճակ է. փաստորեն ոստիկանապետը տասնյակ մարդկանց հետ ռեստորանում հանգստանում է, իսկ իր ենթակայության տակ գտնվող մարդիկ անդիմակ «մարդ են ման գալիս» 10 հազար դրամով տուգանելու համար։

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/p1080x2048/115777480_1022194288212186_7505078139067376838_n.jpg?_nc_cat=108&_nc_sid=b96e70&_nc_ohc=tL-tXMtrQ7UAX96XxQc&_nc_ht=scontent.fevn2-1.fna&_nc_tp=6&oh=3b03885a63873d9425fd5e5e15fb8db5&oe=5F40275D

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/116341066_294064075137294_1533519959888912723_n.jpg?_nc_cat=108&_nc_sid=b96e70&_nc_ohc=jzCH3nT2kmYAX_UQRid&_nc_ht=scontent.fevn2-1.fna&oh=2e6dadc9902e4c040b6b499184a9287a&oe=5F4084AB

src=https://scontent.fevn2-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/p1080x2048/115735219_925757491241437_1031475677836118176_n.jpg?_nc_cat=101&_nc_sid=b96e70&_nc_ohc=QrVCh-NBkUgAX81-8iv&_nc_ht=scontent.fevn2-1.fna&_nc_tp=6&oh=8ff8a411098974862b0f59425fe4be4f&oe=5F4314C7

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image