Գորիսի փոխքաղաքապետը կրկին կալանավորվել է

Գորիսի փոխքաղաքապետը կրկին կալանավորվել է

Քիչ առաջ տեղեկացանք, որ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին կրկին կալանավորել են։

Հիշեցնենք, որ Մենուա հովսեփյանը ազատ էր արձակվել հոկտեմբերի 15-ին՝ 30 մլն դրամ գրավի դիմաց։ Իսկ ձերբակալվել էր օգոստոսի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Մենք տեղեկացանք, որ նրա ազատ արձակման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել եւ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է գրավով ազատ արձակելու մասին առաջին ատյանի որոշումը եւ նորից կալանավորել:

ՀԳ Սյունիքում ծավալվող իրադարձությունների եւ մեր միջպետական ճանապարհը ադրբեջանցիներին տալու ֆոնին ուշագրավ է, որ Սյունիքը պաշտպանելու ունակ անձանց այս իշխանությունները պահում են բանտում եւ ամեն ինչ անում են, որ նրանք անգամ գրավով ազատ չարձակվեն: