Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին հայտնաբերելու համար իշխանությունները եւ մասնավորապես ԱԱԾ-ն գերագույն ճիգեր են գործադրում։ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է՝ ամեն գնով հայտնաբերել նրան, իսկ չհայտնաբերելու դեպքում սպառնացել է պատժել պատասխանատուներին։ Ըստ ամենայնի, առաջին հերթին կպատժվի ԱԱԾ տնօրենը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, ում պաշտոնանկ կանեն եւ թերեւս՝ նրա փոխարեն կնշանակվի երեկ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված 29-ամյա Արգիշտի Քյարամյանը։
Սակայն վարչապետի հրահանգը կատարելու համար ԱԱԾ-ն հուսահատ քայլեր է ձեռնարկում։ Մենք տեղեկացանք, որ երեկ ԱԱԾ-ն բերման է ենթարկվել մի քանի անձանց, որոնց կասկածում է Գուրգեն Խաչատրյանի հետ կապերի մեջ։ Նրանք առայժմ ձերբակալված չեն եւ մեղադրանք առաջադրված չէ, սակայն նրանց կասկածում են Գուրգեն Խաչատրյանի փախուստը կազմակերպելու հարցում, չնայած դրա հետ կապված ապացույցներ չունեն։ Հավանաբար, հույս ունեն, որ բերման ենթարկված անձինք ԱԱԾ «պադվալներում» մնալով կորոշեն օգնել քննիչներին հայտնաբերելու Գ․ Խաչատրյանին։ Մենք փորձում ենք պարզել բերման ենթարկված անձանց ինքնությունը։ Նոր մանրամասներ իմանալու դեպքում կտեղեկացնենք հանրությանը։
Հասարակություն
Գուրգեն Խաչատրյանի փախուստի գործով բերման ենթարկվածներ կան
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները
Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արա...
Տաշիրի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բժիշկ, բո...
Մեզ հայտնեցին, որ այս պահին տաշիրցիները չեն կարողանում բժշկական օգնություն կամ խորհրդատվություն ստան...
×
❮
❯