Հայկական հիմնադրամն ամերիկացիներից գնել է մոսկովյան առևտրի կենտրոնը

Հայկական հիմնադրամն ամերիկացիներից գնել է մոսկովյան առևտրի կենտրոնը

Հայկական Balchug Capital ներդրումային հիմնադրամը դարձել է Մոսկվայի «Метрополис» առևտրի և զվարճանքի կենտրոնի նոր սեփականատերը, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ըստ տեղեկությունների՝ 2013 թվականից առևտրի կենտրոնը ղեկավարում էր ամերիկյան Morgan Stanley ընկերության տնօրինության ներքո գործող հիմնադրամը։ 

Ավելի ուշ առևտրի կենտրոնի կեսը գնել է ամերիկյան ծրագրավորող Hines հիմնադրամը։ Միաժամանակ Balchug Capital-ի ներկայացուցիչը հրաժարվել է նշել գործարքի գումարը։

Balchug Capital-ը (նախկինում՝ Copperstone Capital) հիմնադրվել է 2010 թվականին Դավիթ Ամարյանի կողմից, ով նախկինում աշխատել է Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա Դիալոգ»-ում։ 

Մարտի սկզբին հիմնադրամը ֆիննական EKE Finance Oy-ից և Vicus Oy-ից գնել է Սանկտ Պետերբուրգում գտնվող «Պուլկովո սքայ» բիզնես կենտրոնը։