Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից

Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից

Viva-ն ներկայացնում է «Narrow Band-IoT» նոր սակագնային պլանը՝ հիմնված համանուն տեխնոլոգիայի վրա։ «Narrow Band-IoT» նեղաշերտ ռադիոհաճախականության տեխնոլոգիան հատուկ ստեղծված է իրերի ինտերնետի (Internet of Things կամ IoT/Այ-Օու-Թի) համար: Ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար:  «Narrow Band-IoT» սակագնային պլանը ներառում է 500 ՄԲ ինտերնետ, իսկ բաժանորդային վճարը կազմում է 1000 դրամ։

Կապի միջազգային ստանդարտ

NB-IoT (Narrow Band IoT)-ն կապի միջազգային ստանդարտ, որն օգտագործում են խելացի սարքերը։ Այս ստանդարտի օգնությամբ իրականացվում է սարքերի կառավարումը և միացումը, ինչպես նաև տվյալների ստացումը։ Huawei-ը, Vodafone-ը, Ericsson-ը, Deutsche Telekom-ը, Cisco-ն և այլ հայտնի ընկերություններ և կազմակերպություններ NB-IoT ստանդարտը օգտագործում են Իրերի ինտերնետի տարբեր հավելվածների համար։ 
Նեղաշերտ ինտերնետը կարող է օգտագործվել տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման տարբեր ոլորտներում խելացի սարքերը փոխկապակցելու համար և թվային փոխակերպման անբաժանելի մասն է: Այսպիսի համակարգերում սարքերը տվյալներն ուղարկում և ստանում են ինքնուրույն կամ կարող են դա անել օգտագործողի հրահանգով։  Գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս նվազեցնել սարքավորումների մոնիտորինգի և ստուգման ծախսերը և ստանալ ավելի օգտակար տեղեկություններ: Սակագնային պլանը նախատեսված է հիմնականում տարբեր չափիչ սարքերի մոնիտորինգի և սենսորներից տվյալներ ստանալու համար, թեև կիրառման շրջանակը շատ ավելի լայն է։ 

NB-IօT ցանցի առավելություններն են էներգախնայողությունը, ցանցի հզորությունը,  սարքավորումների համեմատաբար ցածր գինը, ազդանշանի ավելի լավ ներթափանցումը դժվարամատչելի վայրեր (թունելներ, ստորգետնյա տարածքներ) և այլն։

NB-IօT տեխնոլոգիան  կիրառվում է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում․

•    բնապահպանության՝ շրջակա միջավայրի վիճակի մոնիտորինգի օդի աղտոտվածության մակարդակի, ջերմաստիճանի չափման և այլի համար,
•    էներգետիկայի՝ ջրի, գազի և էներգետիկ այլ ռեսուրսների վերահսկման և օպտիմալացման համար,
•    խելացի քաղաքների հիմնման համար՝ լուսավորության, աղբահանման խելացի համակարգերի ստեղծման, կայանատեղիների, խելացի կանգառների կազմակերպման, կոյուղային համակարգերի վիճակի վերլուծության նպատակով, 
•    անվտանգության և  ազդանշանային համակարգերի հուսալիության ապահովման համար՝ դռների բացում/փակում, ներսում մարդկանց ներկայության վերահսկում և այլն,
•    բնակարանային և կոմունալ ծառայությունների կազմակերպման համար՝ գազի, ջրի, ջեռուցման վերաբերյալ ավտոմատացված տվյալների հավաքագրման, արտահոսքերի և այլ արտակարգ իրավիճակների հայտնաբերման նպատակով,
•    գյուղատնտեսության ոլորտում՝ հողի վիճակի հեռավար վերլուծության, խելացի ոռոգման և այլի համար։

Ո՞րն է NB-IoT ցանցի առավելությունը:

1. Էներգաարդյունավետություն. NB-IoT օգտագործող սարքերը կարող են բավականին երկար աշխատել մեկ մարտկոցի վրա՝ շնորհիվ Էներգախնայողության ռեժիմի (PSM) և ընդլայնված սպասման ռեժիմների (eDRX):

2. Լայն ծածկույթ. այս տեխնոլոգիան ապահովում է լավ ծածկույթ դժվար հասանելի վայրերում, ինչպիսիք են ստորգետնյա կամ գյուղական վայրերը: Այն օգտագործում է նեղաշերտ հաճախականություն  (180 կՀց), որը բարելավում է ազդանշանի ներթափանցումը և մեծացնում ծածկույթի տարածքը:

3. Սարքերի ցածր արժեքը. NB-IoT սարքերի պարզության շնորհիվ դրանց արտադրությունը տվյալների փոխանցման այլ տեխնոլոգիաներ օգտագործող սարքերի համեմատ ավելի էժան է:

4. Տվյալների փոքր ծավալներ. NB-IoT-ն աջակցում է փոքր ծավալի տվյալների փոխանցումներին, ինչը օգտագործելու համար իդեալական է դարձնում այնպիսի հավելվածներում, ինչպիսիք են սենսորները, հաշվիչները, խելացի սարքերը և այլ IoT լուծումներ:

 5. Ինտեգրում առկա ցանցերի հետ. NB-IoT-ը կարող է գործել LTE հաճախականության տիրույթում, ինչը բջջային օպերատորներին թույլ է տալիս այն իրականացնել առանց նոր ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտության: Տեխնոլոգիան կարող է օգտագործվել ինչպես հատուկ տիրույթներում, այնպես էլ LTE-ի վերափոխ տեսքով:

«NB-IoT ցանցը Viva-ի հերթական նորարարությունն է՝ իրերի ինտերնետի ոլորտում:  Տեխնոլոգիայի համար հատուկ ստեղծված այս սակագնային պլանով ընկերությունը կխթանի իրերի ինտերնետի և թվային տեխնոլոգիաների ոլորտների զարգացումը Հայաստանում: Այս տեխնոլոգիաների աճող պահանջարկը մեր երկրում լիովին համահունչ է  միջազգային միտումներին: Viva-ն ոչ միայն ամրապնդում է իր դիրքերը շուկայի նոր ոլորտներում, այլև զգալի ներդրում անում Հայաստանի թվային վերափոխման գործում, ինչը բիզնեսի համար բացում է նոր հորիզոններ և բարելավում քաղաքացիների կյանքի որակը»,- նշում է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն Հայաստանում զարգացնում է սեփական NB-IoT ցանցը 2019 թվականից։ Ներկայում ծածկույթը ներառում է Երևանի իմ շարք հատվածներ և Տավուշի մարզի տարբեր շրջաններ։
Viva-ն պատրաստ է նաև դիտարկել անհրաժեշտ տարածքներում NB-IoT ցանցի ծածկույթ ապահովելու հարցումները։