Աշոտ Փաշինյանին պիտի հարցնեին, որ այ տականքներ, այս ի՞նչ ընտանիքում ես դու ծնվել․ Գարիկ Գալեյան

Աշոտ Փաշինյանին պիտի հարցնեին, որ այ տականքներ, այս ի՞նչ ընտանիքում ես դու ծնվել․ Գարիկ Գալեյան

Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ «Հայկական ժամանակի» կողմից հրապարակված լուրը, թե իբր իրենք Աշոտ Փաշինյանին են առեւանգել, ամբողջովին սուտ է․

« Ես Աշոտ Փաշինյանին չեմ տեսել, որ հետը խոսեմ։ Որ տեսնեի, վիզը կպոկեի, էլի։ Ես ի՞նչ եմ խոսել, որ մի տեղյակ լինեմ, տեսե՞լ եմ, որ խոսեմ»,- ասաց Գալեյանը։

Նա ասաց, որ զոհվածների ծնողներն են կանչել, որ հետը խոսեն, հարցրինք՝ ինքը տեղյա՞կ է, ի՞նչ պիտի խոսեին Աշոտ Փաշինյանի հետ․

«Խոսելու բան չկա՞ ինչու։ Պիտի հարցնեին՝ այ տակաքներ, այս ի՞նչ ընտանիքում ես դու ծնվել, դրանից պիտի խոսեինք, ի՞նչ պիտի խոսեինք»,- ասաց Գալեյանը։

Նա ասաց, որ Աշոտ Փաշինյանի՝ մեքենայից գցելու պահին ինքը ներկա չի եղել։ Հարցրինք՝ ինչո՞ւ է Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը իր անունը գրել․

«Ախր ես ի՞նչ անեմ, որ իմ անունը գրել են, հարգելիս։ Ամեն դեպքում ոչինչ չկա, սուտ են ասում, շառ են անում։ Այդքան բան կասեմ»,- ասաց Գալեյանը։