Telegram-ում նոր գործառույթներ են հայտնվել

Telegram-ում նոր գործառույթներ են հայտնվել

Telegram-ի մշակողները թողարկել են մեսենջերի նոր տարբերակը, որն ունի մի շարք նոր գործառույթներ։ Այս մասին հայտնում է «Код Дурова» հրապարակումը։

Նոր տարբերակում Telegram Premium ունեցողների համար այժմ հնարավոր է սահմանափակել մուտքային հաղորդագրությունները։ Օրինակ, կարող եք անել այնպես, որ հաղորդագրություններ գան միայն ձեր հեռախոսագրքի կոնտակտներից: Այլ օգտվողները չեն կարողանա որևէ բան ուղարկել:

Նաև փոխվել են գաղտնիության որոշ կարգավորումներ: Այժմ, թաքցնելով իրենց «Առցանց» կարգավիճակը՝ Telegram Premium-ի օգտատերերը կկարողանան շարունակել տեսնել այն ուրիշների մոտ։ Այս դեպքում կարող եք ստեղծել կոնտակտների «սև» ցուցակ, որոնք չեն կարողանա տեսնել կարգավիճակը՝ նույնիսկ վճարովի Premium ունենալու դեպքում:

Ընդհանուր նորամուծությունն այն է, որ այժմ չաթերում կարող եք դիտել, թե երբ է ստացողը կարդացել հաղորդագրությունը: Լռելյայնորեն օգտատերերը կարող են տեսնել միայն այն փաստը, որ հաղորդագրությունը բացվել է՝ առանց ճշգրիտ ժամանակը նշելու: