Հայաստանը տեղ է գտել «Աշխարհի լավագույն 23 քայլարշավային արահետները» հոդվածում

Հայաստանը տեղ է գտել «Աշխարհի լավագույն 23 քայլարշավային արահետները» հոդվածում

Հայաստանը տեղ է գտել CNN Travel-ի` «Աշխարհի լավագույն 23 քայլարշավային արահետները» հոդվածում, այս մասին պատմում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն՝ հղում անելով կայքին:

Նշում է, որ «Հայաստանն ու մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճամփորդությունն անցնում է երկրի լավագույն արահետներով` միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերը, անցնելով կանաչապատ անտառներով ու Գեղամա լեռներով, հնարավորություն տալով բարձրանալ Արագած լեռը՝ երկրի ամենաբարձր գագաթը: