Նիկոլ ջան, երկիրդ մի ծախիր․ «Իջևան մոլորակից եկած փրկիչը»  գրքի հեղինակը՝ վարչապետին

Նիկոլ ջան, երկիրդ մի ծախիր․ «Իջևան մոլորակից եկած փրկիչը»  գրքի հեղինակը՝ վարչապետին

Իջևանում  մի կոլորիտային մարդ է ապրում՝ Լյուբիկ Չիբուխչյան անուն-ազգանունով։  Նա բոլոր իշխանությունների օրոք հայտնվում է տեղական սկանդալների կիզակետում՝ գիրք էր գրել Պուտինի, Պետրոս Առաջինի, պարուսույց Կարեն Գևորգյանի, Նիկոլայ Ռիժկովի, ադրբեջանցի երգչուհի ոմն Աբդուլաևայի մասին, հայտարաում էր, որ Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրելու, ինչից հետո ստիպված էր եղել հրաժարական տալ Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից։ Իսկ 2018 թ․ հայտնի իրադարձություններից հետո «Իջևան մոլորակից եկած փրկիչը» վերնագրով գիրք էր գրել համերկրացի Նիկոլ Փաշինյանի մասին։

Լյուբիկ Չիբուխչյանի գրքի մասին այդ շրջանում անգամ «Ազատություն» ռադիոկայանն էր ռեպորտաժ պատրաստել։

Ի դեպ, մի բանաստեղծություն էլ՝ «Կայծակուհին» Լյուբիկ Չիբուխչյանը նվիրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Հրապարակը» Լյուբիկ Չիբուխչյանի հետ խոսել է տարբեր թեմաների շուրջ, այդ թվում այն մասին, թե չի՞ ափսոսում Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրելու ու հայ-ադրբեջանական բարեկամության մասին խոսելու համար։ Նաև՝ Լյուբիկ Չիբուխյանն իրեն համարում է անկած Հայաստանի առաջին անկախ «Պայքար» թերթի գլխավոր խմբագիրը։
Բացի ամեն ինչից, Լյուբիկ Չիբուխյանը Նիկոլ Փաշինյանից վիրավորված է նրա համար, որ 19 անգամ դիմել է՝ 0 արձագանք։

-Հայտնի իրադարձություններից հետո շարունակու՞մ եք համարել, որ Նիկոլ Փաշինյանը փրկիչ է։

-Դե թարս արեց ամեն ինչ, ես պայքար էի տանում բարիշելու , որ խաղաղություն տիրի, դրա  համար, բայց լրիվ թարս արեց էդ տղան։ Բայց ասեմ, որ ես էն ժամանակ ասում էի՝ ոնց պիտի լինի, էդպես էլ եղավ։ Ես Տավուշի մարզպետի խորհրդականն էի, յեքա պատերազմ առաջացավ, մինչև անգամ ինձ ու կնոջս սպանում էին, ես գիրք էի գրել, պետական մակարդակով ուղարկեցի, նա Բաքվում ստացավ, ահագին պատմություններ։ Ասացին՝ դավաճան ա, էս, էն, դավաճանը ե՞ս եմ, թե իրանք։ 

-Իսկ որ ասում եք՝ թարս, թա՞րս, թե՞ դավաճանություն։

-Իհարկե, ինչ տարբերություն։ Բա եթե աջը ձախ չի, ուրեմն՝ ձախ ա, էլի։  

-Բա չե՞ք ափոսոսում, որ Նիկոլ Փաշինյանի մասին գիրք գրեցիք, էն էլ՝ նման վերնագրով։

- Անձը կապ չունի, հիմա ասում եք՝ ինչո՞ւ եք առաջ գիրք գրել, հիմա մի տատն էլ առաջ կույս է եղել։ Հիմա ընկերոջս մոտ եմ հիմա, պիտի հարցնի՝ ո՞վ ա, պիտի ասեմ՝  մի հաճելի ձայնով աղջիկ ա, բանից պարզվի՝ հեռու Ձեզնից՝ վատ մարդ եք, բա ես դրա հետ կա՞պ եմ ունենում։ Կամ՝ ես, բանից դուրս գա, որ լավ մարդ չեմ, հմի Անուշը մեղավո՞ր ա։

Ընտեղ գրել եմ, որ դու չպիտի մտնես ու դրանից մեր ազգային հպարտությունը գրամ անգամ նվազեր, բա հետո՝ ես դրան ասեցի՝ սենց արա կամ Ղարաբաղը ծախի՞։ Ոուրեմն՝ ամբողջ կյանքում դրան մենակ մի անգամ եմ հանդիպել։ Ուղղակի ոնց ստացվե՞ց, մի մոտիկ տղա ունենք, ասեց՝ Իրանի շահի մասին գրում ես, ադրբեջանցի երգչուհու մասին գրում ես, քո հայրենակցի մասին խ՞ի չես գրում։ Ասեցի՝ գրում եմ, բայց էսպես է լինելու։ Էդպես էլ եղավ։
Ու արագ մի բան էլ ասեմ, էս ասեցի՝ գրում եմ, բայց հետո չասեք, թե Նիկոլական է եղել։ Ինքը ինձ չէր սիրում։ Հազար տեղից եկան, նկարեցին, ինքը մի անգամ չասեց՝շնորհակալ եմ։ Ասի՝ ապրես, էլի, իմ մասին գրել ես։

-Ինչ որ ուղերձ ունե՞ք Նիկոլ Փաշինյանին։

-Ասում եմ՝ Նիկոլ ջան, երկիրը մի ծախի, ասում եմ՝ կնգանդ հետ մի նկարվի, ասում եմ՝ փոխնախարար մի դնի կնգանդ վարսավիրին, ասում եմ՝ բազում հանճարեղ մարդիկ գիտեմ, նրանց պատգամավոր չես դնում ,աներձագիդ ես դնում։ 

-Ադրբեջանցիների մասով չեք ափսոսո՞ւմ։

-21 թվականին մի տարածք ունենք, Բերքաբեր է կոչվում, սպիտակ շապիկը հանել խաղաղություն էի քարոզում, հետո ես էն ժամանակ չէի կարում թերթում հրապարակել, բայց գիտեի, որ թույլ ենք, պատրաստ չենք։ Բնականաբար, այն թաթը, որ չես կարում կտրել, պտի համբուրես, դնես ճակատիդ, կոպիտ ասած։

-Թուրքական ասացվածք է դա։

-Չէ, մեր պապերն էլ են ասել։ Ուժեղ արտահայտություն է ու բոլոր ազգերի մեջ կա։ Որ հարմարվելը վախկոտության նշան չէ։ 75 տարեկանում Տիգրան Մեծը գահը վայր դրեց ավելի, իրենից ուժեղ արքայի առաջ։ Մեծն Տիգրանը կարողացավ արժանապատվորեն գիտակցել։ Սենց բաներ կան էլի։
Արագ մի բան ասեմ, մի անհավանական բան ասեմ։ 3 տարեկանից մոլորակի ամենազարմանալի մարդն եմ, պաշտոնապես, 1950 թվի ծնված եմ, 2012 ակադեմիկոսներ թուղթ են տվել, որ 2007 տարեկան եմ,թիվը լսո՞ւմ եք, չզարմանաք, տենց թուղթ են տվել, որովհետև 3 տարեկանից եմ գրում, 705 հատոր լույս տեսած է , 300 տարվա էլ ամբարած ա ։Ու շարունակում եմ։ Մոլորակի ամենաբեղուն ակադեմիկոսն եմ։

Գինեսի գրքում աշխարհի առաջին ռեկորդակիրն եմ, 20 տարի ա՝ թանգարանում դրված եմ։2005 թվականի մոլորակի ամենաարագ մտածող մարդն եմ, Իրանի շահն ինձ ոսկե ափսե նվիրեց՝ Ֆրանսիայի ակադեմիան՝ Ոսկե փետուր։ 7 սպորտի վարպետ եմ, «Չիբու» մարտարվեստի չեմպիոն, իմ անունով մարտարվեստ կա, մոլորակի բոլոր կոչումները ստացել եմ։ Մոլորակի ամենահանճարեղ մարդն եմ դիտվում։ Սա աննորմալ երևույթ ա արդեն։ 300 տարվա պաշար եմ գրել, ինձնից մենակ 24 հազար աֆորիզմ ա լույս տեսել, մի մատիտ ունեմ՝ 19 կիլոմետր գրել ա։ Մենակ մի բողոք ունեմ, որ 42 հազար թոշակ եմ ստանում։ Էդ ա իմ թերությունը։ Մի խոսքով՝ անհավանական պատմություններ։ Պատկերավո՞ր եմ խոսում։

-Մի քիչ։