Հայտնի է, որ այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովու մպիտի «հյուրընկալվեր» Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նիստը նշանակված էր 11։00-ին, և չնայած լրագրողները կես ժամ շուտ խորհրդարանի բակում սպասում էին Շահրամանյանի ժամանելուն, սակայն այդպես էլ չտեսան, թե Արցախի նախագահը ինչպես և որ անհայտ մուտքով է մտել խոհրդարան։
Ամեն դեպքում, հանձնաժողովի նիստն սկսված է։ Ինչպես հայտնի է, լրագրողների համար այն փակ է։ Հավանաբար, Արցախի նախագահը վախենում է լրագրողների հետ առերեսումից և հարցերին պատասխանելուց։
Ի դեպ, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մինչ նիստը սկսելը Շահրամանյանի խոսնակի դեր ստանձնած լրագրողներին տեղեկացրել է,որ Շահրամանյանը նրանց հետ չի խոսելու։