Այլ

Հայրենական Մեծ պատերազմի վետերանը բացել է իր բլոգն «Ինստագրամում»

Հայրենական Մեծ պատերազմի վետերանը բացել է իր բլոգն «Ինստագրամում»

Եկատերինբուրգի բնակչուհի Ալեֆտինա Գրուզդկովան, ով հանդիսանում է Մեծ Հայրենականի վետերան, 97 տարեկան հասակում բացել է իր բլոգը «Ինստագրամում»։ Ինչպես գրում է life-ը, այս տարվա հունիսին կնոջը կողոպտել էին ինչ-որ չարագործներ՝ ներկայանալով որպես գազային ծառայության աշխատակիցներ։

Տատիկին տխուր մտքերից զերծ պահելու համար, Ալեֆտինայի թոռը նրա համար ոչ մեծ պլանշետ է գնել ու տեղակայել «Ինստագրամ» եւ այլ հավելվածներ։ Նախապես բլոգեր վետերան տատիկը թոռան էջում է սկսել ի հայտ գալ, իսկ հետո էլ, երբ արդեն բավականին լսարան է հավաքել, որոշել է սեփական էջը բացել։ Վետերան տատիկն հաճախ է հանդես գալիս բանաստեղծությունների ընթերցանությամբ, հրապարակում է լուսանկարներ։ Նա արդեն բազմաթիվ բաժանորդներ ունի նույնիսկ արտասահմանից, եւ շատերը պարզապես ցանկանում են նրան այցելել Ավստրալիայից, Նիդերլանդներից, Կիպրոսից, Նոր Զելանդիայից։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image