Աչաջուրցիները գումար են հանգանակում ծննդատան վիրահատարանի համար

Աչաջուրցիները գումար են հանգանակում ծննդատան վիրահատարանի համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանով փակվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Աչաջրի ծննդատունը: Պատճառաբանության մեջ նշվում է, որ մանկական մահացության հետ կապված միացվում են ավելի լավ պայմաններ ունեցող ծննդատներին։ Աչաջրի գյուղապետ Կարեն Ղալթախչյանը «Հրապարակին» հայտնել էր, որ երկուշաբթի գյուղից պատվիրակություն է գալու Երևան՝ հանդիպելու նախարարի հետ։ Այսօր հինգշաբթի է, սակայն աչաջուրցիներին դեռ չի հաջողվել հանդիպել Արսեն Թորոսյանի հետ։ «Չի ստացվել, չենք կարացել գալ, գործ ա  պատահել»,-«Հրապարակ»-ին ասաց Աչաջուրի գյուղապետը։

Նրա խոսքով՝ ծննդատան բուժանձնակազմը 9 հոգի է։ 

Հիշեցնենք, որ աչաջուրցիներին ասել էին, որ օպտիմալացման պատճառը վիրահատարան չունենալն է։ Գյուղապետն ասաց․«Գյուղացիները փող են ուզում հավաքեն, որ օգնեն,  վիրահատարան սարքելու համար»։

Այսինքն՝ նախարարությունը հա՛մ վիրահատարանի գումարը չի տալիս, հա՛մ էլ  պատճառաբանում է, որ ծննդատունը վիրահատարան չունի։ Հարցրեցինք գյուղապետին, նա էլ ասաց․«Հա, դիմել ենք, ընտեղ ասել են՝ չենք ուզում»։