2 օրում սպառվեց մեր ողջ պահեստը. Սիրուշո

2 օրում սպառվեց մեր ողջ պահեստը. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոյի հայկական տարազով տիկնիկները ամբողջովին վաճառվել են։

Երեկ երգչուհին ստորագրել է տիկնիկների այն տուփերը, որոնք նրան են մոտեցրել երեխաները։

Դրա վերաբերյալ նա նշել է. ««Դալմայում» տիկնիկների ստորագրությունն էր, որոնք, ի դեպ, հենց այսօր սպառվեցին։ Ընդամենը 2 օրում սպառվեց մեր ողջ պահեստը։ Այն, ինչ առկա է խանութներում այս պահին, վերջին նմուշմներն են։ Այնպես որ, շտապեք հասցնել։ Կփորձենք վերաթողարկել, բայց դեռ չեմ կարող ասել՝ դա երբ կլինի։ Շնորհակալ ենք բոլորիդ, ձեզնից և ձեր երեխաներից ստացած էմոցիաները աննկարագրելի են»։

Նշենք, որ տիկնիկների արժեքը 30 հազար դրամ էր։