Հասարակություն

«Շիրակ ավիան» թռիչքներ կիրականացնի Երեւան-Տյումեն ուղղությամբ 

«Շիրակ ավիան» թռիչքներ կիրականացնի Երեւան-Տյումեն ուղղությամբ 

Հայկական «Շիրակ ավիա» ավիաընկերությունը այս տարվա մարտի 31-ից կսկսի թռիչքներ երեւան-Տյումեն ուղղությամբ, հայտնում է ТАСС-ը, հղում տալով Տյումենի «Ռոշչինո» օդանավակայանի տարածած հայտարարությանը։ Օդանավակայանի չվացուցակում գրված է, որ թռիչքները իրականացվելու են մարտի 31-ից հոկտեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում։

Տյումենից օդանավը օդ կբարձրանա 15։10-ին` Տյումենի ժամանակով, Երեւանից՝ 9։30-ին։ Թռիչքի տեւողությունը՝ 3 ժամ 10 րոպե է։ Տոմսի արժեքը մոտ 11 հազար ռուբլի կամ մոտ 49 հազար դրամ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image